🔍

Կիլիան Մբապպեն բացատրել է

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն պատմել է, թե ինչու է փորձում խուսափել Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանից։


«Վերջին շրջանում ես փորձում էի շատ հաճախ չհանդիպել Զիդանի հետ, քանի որ չեմ ցանկանում խթանել ենթադրությունները», – Մբապպեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կհեռանա ազգային թիմից, իսկ Զիդանը կդառնա նրա փոխարինողը։


Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը աշխատել է միայն «Ռեալի» հետ, նա գլխավորել է մադրիդյան թիմը 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ «Սերուցքայինների» հետ ֆրանսիացի մարզիչը դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի Իսպանիայի սուպերգավաթի և Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող։


19.03.2025 ժամը 23:03 | Սպորտ

Լուրեր Հայաստանում