Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 31-ին հրամաններ է ստորագրել, համապատասխան որոնց՝
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ (գլխավոր 3-րդ)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի (գլխավոր 3-րդ) պաշտոնից:

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արգամ Աղասի Ռաֆաելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ՝ ի հաշիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի (գլխավոր 3-րդ)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի (գլխավոր 3-րդ) պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի պարտակ նությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Վարդան Արայիկի Մազյանին՝ մինչև հաստիքի համալրումը:
Աղբյուր: iravaban.net
04.02.2025 ժամը 19:08 | Գլխավոր
05.02.2025 ժամը 22:12
31.03.2025 ժամը 21:04
25.01.2025 ժամը 20:47
27.03.2025 ժամը 14:16
23.03.2025 ժամը 17:23
28.01.2025 ժամը 22:04
05.02.2025 ժամը 19:21
02.02.2025 ժամը 22:53