
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նոր մեկնաբանություն է տվել Մադրիդի «Ռեալի» վերաբերյալ։ Վերջերս մադրիդյան ակումբը դժգոհել էր մրցավարությունից. «սերուցքայինների» ճամբարում կարծում են, որ մրցավարների որոշումները թիմի դեմ համակարգային են։
««Ռեալը» դուրս է գալիս բոլորի դեմ, «Ռեալը» վնասում է մրցակցությանը։ Նրանք իրենց զոհ դարձրեցին, ինչը ճիշտ չէ: Վերցրեք նույն Նեգրեյրայի գործը: «Բարսելոնայից» մրցավարության համար վճարումներ չեն հաստատվել։ Սա չափազանցված պատմություն է, որն ուղղված է մրցակցությունը վնասելուն։ Սա չափազանց շատ է: Նրանք խելագարվել են»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ակումբների մեծամասնությունը, Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան և Լա Լիգան պատիժ են պահանջել Մադրիդի «Ռեալի» համար։
Աղբյուր: armsport.am
06.02.2025 ժամը 21:32 | Սպորտ
19.03.2025 ժամը 23:03
26.01.2025 ժամը 19:36
26.01.2025 ժամը 19:36
04.02.2025 ժամը 19:08
28.01.2025 ժամը 22:04
02.02.2025 ժամը 23:45
28.01.2025 ժամը 23:43