
«Ժողովրդավարության բաստիոնի» նիկոլի վկաներից շատերի վարքուբարքին ժողովուրդն արդեն ծանոթ է։ Օրինակ նիկոլական ամենամոլեդանդ վկա Ալեն Սիմոնյանն ի՞նչ պակաս ժողովրդավար է։
Ժողովրդավարի նրա դրսևորումը քաղաքական ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացու վրա ուղտավարի թքելն էր, ընդ որում, թիկնապահների օգնությամբ քաղաքացու թևերը բռնելուց հետո։ Սա ժողովրդավար պաշտոնյայի նոր տեսակ է՝ աշխարհում չտեսնված․․․կենդանական մաներայով․․․
Պակաս ժողովրդավար չէր նաև նրա մայրիկը, որն Աբովյան փողոցով անցնող ընդդիմադիրների բազմամարդ երթը տեսնելով՝ իբրև իսկական՝ քպական ժողովրդավարի մայր՝ չթաքցնելով իր բարկությունը՝ իր իմացած ժեստերի լեզվով ցույց էր տվել, որ հետ չի մնում որդուց։
Անցած օրերին քպական դեմոկրատիայի շատ դրսևորումների է հայ ժողովուրդը հանդիպել։
Բայց Երևանի քաղաքապետի հոր՝ օպելի վարորդների հասցեին արտահայտությունը վուլգար դեմոկրատիա էլ դժվար է կոչել։ Այս մարդն ուղղակի իր մտքերը բաձրաձայն արտահայտել էր՝ դեմոկրատիան անարխիայի և ամենաթողության հետ շփոթելով։
Այս կարգի՝ տհաճ ու տգեղ խոսույթ ու պահվածք նախկինում ՀՀ քաղաքացին չէր տեսել ղեկավար պաշտոն զբաղեցնող որևէ պաշտոնյայի ծնողներից։
Մի տեսակ դեռ չկայացած անձանց հետ ասես գործ ունի ժողովուրդը։ Ծնողական ժողովն է պակասում, որ հրավիրի նրանց առաջնորդն ու ասի՝ ա՛յ մարդ, էս ո՞վ եք, չե՞ք կարող ձեր ծնողներին զսպել, հո կրակը չե՞մ ընկել ձեր ձեռը։
Բայց քանի որ ինքն էլ էս առումով մի լավ վիճակում չէ /դե գիտեք, էլի/, ժողովրդավարության նիկոլական բաստիոնի քաղաքացի քպականներն ու նրանց մայրերը, հայրերը, ինչու չէ, նաև կանայք ու երեխաներն՝ երբ, ինչ ուզում՝ անում են։
Երեկ, խնդրեմ, խորհրդարանում նիկոլական թիվ 1 հարձակվող Վ․Ալեքսանյանի մայրն է որոշել նիկոլփաշինյանական հրաժարականը պահանջող քաղաքացիների պորտը տեղը դնել․․․թաղային մասշտաբով։ Ժողովրդավարական բոլոր կանոններով, հայհոյախոսություններով, մարդկանց վրա ձեռնափայտ թափահարելով․․․ Սա քպական բեսպրեդելն է…
Բայց քպակից ժողովրդավարների մի տեսակ էլ կա՝ թաղային մակարդակի, ծեծուջարդի մեջ հմուտ, բռունցքով հարցեր լուծող…
Իրենց ղեկավարն է ուղղակի՝ շղարշային…եվրոպամետ…
Բայց թվարկված ողջ տեսականին նիկոլական ժողովրդավարության բաստիոնի բնակիչներն են…
01.05.2025 ժամը 21:27 | Գլխավոր
05.02.2025 ժամը 19:21
05.02.2025 ժամը 22:42
05.02.2025 ժամը 14:46
03.02.2025 ժամը 13:27
04.02.2025 ժամը 19:56