
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համայնքի վարչական տարածքում տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը, համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի, սահմանում է համայնքի ավագանին: Մամուլում Երևանի քաղաքապետարանի տարատեսակ պաշտոնյաների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտով երթեկության նոր ուղեվարձեր է սահմանել, հակասում են օրենքով սահմանված կարգավորումներին: Մայրաքաղաքում կառավարող քաղաքական ուժը, իր կոալիցիոն գործընկերների հետ, ըստ էության, գործում են ամբողջությամբ օրենքից դուրս դաշտում»:
Աղբյուր: kentron.am
29.01.2025 ժամը 20:57 | Քաղաքականություն
27.03.2025 ժամը 14:32
29.01.2025 ժամը 20:57
26.02.2025 ժամը 20:46
03.02.2025 ժամը 13:27
01.05.2025 ժամը 21:53
26.02.2025 ժամը 20:46
29.01.2025 ժամը 21:25
31.03.2025 ժամը 18:57
05.02.2025 ժամը 18:51
26.01.2025 ժամը 22:27