🔍

Ինչու չի ստացվում գահից պոկել Աննայի «ամուսնու» հետույքը

Օրերս Եռաբլուրում զոհվածների ծնողների հասցեին կեղտոտ սպառնալիքներ հնչեցրած ու իրեն լկտիաբար պահած Աննան մի գրառմամբ անդրադարձել էր աղմուկ հանած դեպքին՝ փորձելով արդարանալ. բացի այն, որ դեպքի վերաբերյալ հնչած մեկնաբանությունները համարել էր չիմացության և անբարո քարոզչության հետևանք, նաև հավելել էր.

Ինչու չի ստացվում գահից պոկել Աննայի «ամուսնու» հետույքը

Սպառնալիքներ Աննա Հակոբյանի կողմից՞

«… Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրտել, դագաղի մեջ դնել ու տալ ինձ…»:

Աննան Աննա չէր լինի, եթե ընդուներ իր մեղքն ու խոստովաներ, որ իրեն ճիշտ չի պահել՝ «Դու կտենաս քո հալը» խոսքերով սպառնալով: Բայց ինչո՞ւ է Աննային տարօրինակ թվացել իր հասցեին հնչած սպառնալիքները, եթե հայտնի է, որ նրա մեղքով բազմահազար երիտասարդներ այսօր զրկված են կյանքից, իսկ Արցախն էլ Իլհամը դարձրել է սեփական հոր բոստանը՝ պարբերաբար հենց այնտեղից մեր հասցեին սպառնալիքներ հնչեցնելով:

Այն սպառնալիքը, որ ծնողը թափել է Աննայի գլխին, ոչ միայն բնական է, այլև դեռ մի բան էլ քիչ. Աննան է իր վարքով ու գործունեությամբ վաստակել այդ սպառնալիքները, ինչի մասին շատ լավ գիտի նույն Նիկոլը:

Գիտեն, որ աթոռից չի ստացվում պոկել Աննայի «ամուսնու» հետույքը, քանի որ հասկանում են՝ իշխանազրկվելուց հետո Աննայի հասցեին հնչող ծնողների սպառալիքները կարող են լիարժեքորեն կյանքի կոչվել:


03.05.2025 ժամը 16:07 | Social Media

Լուրեր Հայաստանում