
Մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իջևան համայնքի «Շախմատի» տան մոտ մի երեխա ցանկանում է իրեն նետել գետը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ կամրջից ցանկացել է իրեն գետը նետել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա տղան, ում ոտքից այդ պահին կարողացել է բռնել ու հետ քաշել նրա ընկերը՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա տղան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաները պարզել են, որ 18-ամյա տղան դժգոհել է կյանքից և ապրելակերպից ու ցանկացել է վերջ տալ իր կյանքին, ում այնուհետև շտապօգնության խումբը անգիտակից վիճակում տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
19.03.2025 ժամը 23:03 | Հայաստան
02.02.2025 ժամը 23:45
06.02.2025 ժամը 14:33
26.01.2025 ժամը 22:27
04.04.2025 ժամը 23:41
05.02.2025 ժամը 22:12
26.01.2025 ժամը 01:31
05.02.2025 ժամը 23:14