Ստանալ վարկ Գլխավոր

«2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու»․ Նարեկ Մկրտչյան

«2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու»․ Նարեկ Մկրտչյան

«Հայաստանում ժողովրդավարություն է․ եւ կառավարությունը եւ բոլորս միասին պետք է հաշվի նստենք ու հարգենք քաղաքացու քվեն։ Եթե քաղաքացին որոշել է տվյալ անձին, տվյալ կուսակցությանը ձայներ ապահովել, ուրեմն պետք է հարգել։ Բնականաբար, պետք է վերլուծել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում եւ Փարաքարում կայացած ընտրություններին:

Լրագրողներից մեկը նկատեց՝ Նարեկ Մկրտչյանը Փարաքարի բնակիչ է եւ իր ազդեցությունը, փաստորեն չի օգնել, որ ՔՊ թեկնածուն հաղթի։ Նարեկ Մկրտչյանը պատասխանեց․ «Առհասարակ Հայաստանում չկան ազդեցության գոտիներ եւ չկան անձինք, որոնք կունենան X մարզում, X քաղաքում, գյուղում ազդեցության ինչ-որ լծակներ, հնարավորություններ: Ես արդեն նշեցի՝ յուրաքանչյուր արդյունքի հետ պետք է հաշվի նստել, պետք է հարգել քաղաքացիների տված քվեն, ձայնը, նրանց որոշումը և շարժվել առաջ։ Նորմալ է, ընտրությունները դրա մասին են»:

«2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու»․ Նարեկ Մկրտչյան

Նա համաձայն չէ, որ ժողովուրդը ՔՊ-ի նկատմամբ այլեւս այն վստահությունը չունի, ինչ ունեցել է. «2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու: Ես տեղյակ չեմ, Վիլեն Գաբրիելյանը ինչ է ասել (երեկ նա ասել էր, որ 2026-ին Հայաստանում իշխանություն է փոխվելու -Ն․ Գ․), ես մի բան կարող եմ ասել, որ զարգացման այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք, հաճախ կարծում եմ, մեր ամենամարտահրավերային կողմերից մեկը այն է, որ մենք այդ ծրագրերը պետք է ավելի արդյունավետ կարողանանք ներկայացնել։ Հաճախ նաեւ նույն խոշորացված բնակավայրերում, բնակավայրերի բնակիչների ոչ բոլոր ներկայացուցիչներն են տեղյակ, թե ինչ ծրագրեր կան, ինչպես են դրանք իրականացվում, ինչ զարգացում է դա ենթադրում: Կարծում եմ այստեղ կա աշխատանքի տեղ: Սա մեր հաջողությունն է, որ մենք կարողանում ենք Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել, որտեղ ձեր ասած ազդեցության գոտիները չկան եւ ժողովրդի քվեն հարգվում է»:

Ստանալ վարկ